Պատրաստ ենք Պարսից ծոցում ցանկացած գործողության. ԻԻՀ ռազմաօդային ուժերի հրամանատար
Իրանի իսլամական հանրապետության բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է.«Այս ստորաբաժանումն ի վիճակի է իրականացնել ցանկացած ռազմական գործողություն և առաքելություն Պարսից ծոցում և դրանից դուրս», գրում է parstoday.com-ը:
ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Յուսեֆ Ղորբանին չորեքշաբթի օրը Մաշհադում տեղակայված Իրանի բանակի հինգերորդ ավիաբազայի հրամանատարների, օդաչուների և այլ օպերատիվ ուժերի ներկայությամբ ասել է.«Ռազմաօդային ուժերի անձնակազմը ունի բավարար զգոնություն և խորաթափանցություն»:
Տեղեկացնելով Մաշհադի ռազմաօդային ուժերի ավիաբազայի օպերատիվ ինքնաթիռները սեփական արտադրության «գիշերային տեսողության համակարգով» համալրելու մասին, գեներալ Ղորբանին ասել է.«Գիշերային տեսողության համակարգը ինքնաթիռների վրա տեղադրելու արդյունքում, իրանցի օդաչուները կկարողանան գիշերով վերահսկել օպերատիվ թռիչքները»:
«Գիշերային տեսողության համակարգը» նախագծվել ու արտադրվել է իրանցի մասնագետների կողմից: