կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Պատրաստ եմ գնալ փոխզիջումների. Զելենսկի

Պատրաստ եմ գնալ փոխզիջումների. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել BILD պաբերականին և նշել, որ հակամարտությունը կարելի է լուծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության և բանակցությունների ճանապարհով։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Հարցն այն չէ՝ ինչի կարող ես եմ գնալ։ Ցանկցած երկխոսության պարագայում իմ նպատակն է ավարտել պատերազմը Ռուսաստանի Դաշնության հետ։ Դրա համար ես պատրաստ եմ կոնկրետ քայլերի․ պատրաստ եմ բանակցություններ վարել, փոխզիջումների գնալ, բայց դա իմ ժողովրդին դավաճանել չի նշանակի, մյուս կողմն էլ պետք է պատրաստ լինի փոխզիջումների՛՛:

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ միայն այդպես է հնարավոր կարգավորել հակամարտությունը։

՛Դետալների մասին շատ բարդ է ու դեռ վաղ է խոսել։ Նախագահների միջև դեռ շփում չի եղել։ Այս պատերազմը մենք կարող ենք կանգնեցնել միայն երկու նախագահների միջև ուղիղ բանակցությունների միջոցով՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: