շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պատերազմի առաջին ժամերից մինչև վերջին օրը իմ եղբայր Էրդողանը մեզ հետ էր. Ալիև

Պատերազմի առաջին ժամերից մինչև վերջին օրը իմ եղբայր Էրդողանը մեզ հետ էր. Ալիև

Մենք միշտ միասին ենք՝ թե՛ լավ, թե՛ դժվարին ժամանակներում, և Ղարաբաղի երկրորդ պատերազմը մեկ անգամ ևս ցույց տվեց դա ամբողջ աշխարհին։ Այս մասին Թուրքիայում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

՛՛Պատերազմի առաջին ժամերից մինչև վերջին օրը իմ եղբայրը (Թուրքիայի ղեկավար Էրդողանը - խմբ․) մեզ հետ էր, եղբայրական թուրք ժողովուրդը մեզ հետ էր։ Պատերազմի առաջին օրը իմ եղբայր, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի արտաբերած խոսքերը՝ ՛՛Ադրբեջանը մենակ չէ, Թուրքիան Ադրբեջանի հետ է՛՛, շատերի համար լուրջ ազդակ էր։

Մինչև պատերազմի վերջին րոպեն, քանի դեռ Շուշիում չէր բարձրացել Ադրբեջանի դրոշը, Թուրքիան աջակցում էր մեզ, մեր պաշտպանն էր՛՛,-նշել է Ադրբեջանի նախագահը:

 

  • Կիսվել: