կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փարիզում քրդերի ցույցի ժամանակ ոստիկանության հետ բախումներ են սկսվել. կիրառվել է արցունքաբեր գազ

Փարիզում քրդերի ցույցի ժամանակ ոստիկանության հետ բախումներ են սկսվել. կիրառվել է արցունքաբեր գազ

Փարիզում քրդերի ցույցի ժամանակ ոստիկանության հետ բախումներ են սկսվել, ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ քուրդ ցուցարարները ջարդում են կանգառները, հարվածում մեքենաներին, ինչպես նաև հետիոտնային անցուղիներից հանում են սալաքարերը:

Հաղորդվում է նաև 12 ոստիկանի տուժելու մասին:

Հօշեցնենք, որ նախօրեին Փարիզի կենտրոնական 10-րդ թաղամասում գտնվող քրդական մշակութային կենտրոնի տարածքում հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհեր ու վիրավորներ են եղել: Փարիզի դատախազի խոսքով՝ հարձակման պատճառ կարող են լինել ռասիստական ​​նախապաշարմունքները:

Դեպքից հետո քրդական կենտրոնի մոտ սկսել էին հավաքվել Փարիզի քրդերը: Ըստ որոշ աղբյուրների՝ նրանք տեղի ունեցածի համար մեղադրում են Թուրքիային:

  • Կիսվել: