ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փարիզում հարձակում է տեղի ունեցել ռուսական ներկայացուցչության վրա․ Զախարովա

Փարիզում հարձակում է տեղի ունեցել ռուսական ներկայացուցչության վրա․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնում է, որ գիշերը Փարիզում հարձակում է տեղի ունեցել ռուսական ներկայացուցչության վրա։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում՝ պահանջելով Ֆրանսիայի իշխանություններից ապահովել իրենց պաշտոնական կառույցների պատշաճ անվտանգությունը․

«Հարձակումը տեղի է ունեցել մարտի 6-ի լույս 7-ի գիշերը Փարիզի «Россотрудничества» գիտության եւ մշակույթի կենտրոնի ներկայացուցչության վրա։ Ռուսական տան շենք է նետվել դյուրավառ հեղուկի շիշ։ Տուժածներ չկան, սակայն դա՝ շնորհիվ միայն այն բանի, որ շիշը բախվել է ցանկապատին՝ թիրախին չհասնելով»։

Զախարովայի խոսքով՝ մինչ 2022 թվականը նմանատիպ հարձակումների ՌԴ ներկայացուցիչները պարբերաբար ենթարկվել են նաեւ Ուկրաինայի տարածքում։ 

  • Կիսվել: