չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Փարիզում ԵՄ 27 երկրներ կքննարկեն ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը

Փարիզում ԵՄ 27 երկրներ կքննարկեն ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը

Փարիզում կայանալիք ոչ ֆորմալ գագաթնաժողովի ժամանակ Եվրամիության անդամ 27 երկրների նախագահներն ու կառավարության ղեկավարները կքննարկեն Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ Ուկրաինայում սկսված ռազմական գործողության պատճառով։ Այս մասին այսօր Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։

՛՛Ի թիվս այլ հարցերի՝ ԵՄ առաջնորդները նաև կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: