երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Փարիզում անցկացվող բողոքի ակցիաներում տասնյակ ցուցարարներ են տուժել

Փարիզում անցկացվող բողոքի ակցիաներում տասնյակ ցուցարարներ են տուժել

Փարիզի կենսաթոշակային բարենորոգման դեմ ցույցերի ժամանակ ոստիկանների և ցուցարարների միջև ընդհարումների ընթացքում տուժել են 20 ցուցարար եւ 16 կարգի պահապան։ Ոստիկանության պրեֆեկտության տվյալներով ձերբակալվել է 27  ցուցարարներ։

Ակցիաների մասկակիցները հունվարի 9-ին վերստին դուրս են եկել քաղաքների փողոցներ՝ ցույց տալու գործադուլը շարունակելու իրենց վճռականությունը։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով  ամբողջ երկրում բողոքի ակցիաներին մասնակցել է 452 հազար մարդ, նրանցից 56 հազարը՝ Փարիզում:

Ֆրանսիայի խոշորագույն արհմիության՝ «Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիայի» ներկայացուցիչների խոսքով՝ Ֆրանսիայում ցույցերը հավաքել են առնվազն 1,7 միլիոն մարդ: 

Արհմիութենական կենտրոնների տվյալներով՝ ընդամենը հունվարի 9-ին Ֆրանսիայում կայացել են ավելի քան 200 ցույց եւ ամբողջությամբ վերցված տարբեր կարգի առնվազն 400 ակցիա:

 Արհմիությունն իր կողմնակիցներին կոչ Է արել շարունակել մոբիլիզացիան հունվարի 10-ին, իսկ ապա նաեւ 11-ին:

  • Կիսվել: