կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պաղեստինում հայտնել են, որ Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական հարվածների հետևանքով կա 18 զոհ

Պաղեստինում հայտնել են, որ Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական հարվածների հետևանքով կա 18 զոհ

Հորդանան գետի արևմտյան ափին նոյեմբերի 9-ի իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի։ Նրանցից 14-ը զոհվել է Ջենինի փախստականների ճամբարի վրա գրոհի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Al Jazeera պարբերականը՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալները։

Ավելի քան 20 մարդ վիրավորվել է, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։ Բժիշկները նշում են, որ զոհերի թիվը, հավանաբար, կաճի:

Պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը նշում է, որ Իսրայելի ​​բանակի ստորաբաժանումները հարձակման ընթացքում օգտագործել են անօդաչու թռչող սարքեր և ծանր ռազմական բուլդոզերներ, իսկ դիպուկահարները փախստականների ճամբարը գնդակոծել են հարևան շենքերի տանիքներից։ Ըստ հրապարակման՝ իսրայելցի զինվորականները գնդակոծել են Ջենինի հիվանդանոցը, գնդակոծության տակ են հայտնվել նաև բժիշկներն ու շտապօգնության ավտոմեքենաները:

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի անակնկալ հարձակման հետևանքով Իսրայելում 1400 մարդ է զոհվել, ավելի քան 240 մարդ գերեվարվել է։ Հարձակմանը հաջորդել են Իսրայելի կողմից Գազայի հատվածի գնդակոծությունները, որոնց հետևանքով ավելի քան 10 500 մարդ է զոհվել։

  • Կիսվել: