երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Որոշ լրատվամիջոցներ հայտնել են Պաղեստինի նախագահի դեմ անհաջող մահափորձի մասին. այլ ԶԼՄ-ներ հերքել են

Որոշ լրատվամիջոցներ հայտնել են Պաղեստինի նախագահի դեմ անհաջող մահափորձի մասին. այլ ԶԼՄ-ներ հերքել են

Թուրքական որոշ լրատվամիջոցները հայտնել են, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի դեմ անհաջող մահափորձ է կատարվել, և նրա թիկնապահներից մեկը սպանվել է: Համացանցում հայտնվել է հրաձգության տեսանյութ, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի ուշ ՌԻԱ Նովոստի-ն, հղում անելով Աբասի վարչակազմում իր աղբյուրին, հերքել է տեղեկությունը՝ նշել է, որՊաղեսդտինի նախագահը լիովին առողջ է և աշխատում է Ռամալլահի իր գրասենյակում:

Աբասի աշխատակազմը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը:

  • Կիսվել: