կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Որոշ արտաքին շրջանակներ փորձում են անկարգություններ հրահրել Ղազախստանում. ԻԻՀ ԱԳՆ խոսնակ

Որոշ արտաքին շրջանակներ փորձում են անկարգություններ հրահրել Ղազախստանում. ԻԻՀ ԱԳՆ խոսնակ

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ղազախստանում տեղի ունեցող զարգացումները ներքին խնդիր են, իսկ որոշ օտարերկրյա ուժեր ստեղծված իրավիճակից օգտվում են՝ անկարգություններ հրահրելու և երկիրը ապակայունացնելու համար, գրում է parstoday.com-ը:

Սաիդ Խատիբզադեն հայտարարել է, որ Ղազախստանում կայունությունն ու անվտանգությունը շատ կարևոր են և հույս է հայտնել, որ խաղաղությունը հնարավորինս շուտ կվերադառնա այդ երկիր:

Խաթիբզադեն վստահություն է հայտնել, որ Ղազախստանի բարեկամ, եղբայր և հարևան կառավարությունն ու ժողովուրդը ներքին միասնությամբ կարձագանքեն օտարերկրյա չարագործների ջանքերին։

Ղազախստանում անկարգությունները սկսվել են կիրակի օրը՝ վառելիքի թանկացման դեմ բողոքի ցույցերից հետո: Անկարգությունների հետևանքով զոհվածների և վիրավորների ստույգ թիվը դեռ չի նշվում, սակայն ոստիկանությունը հայտնում է, որ առնվազն 13 ոստիկան զոհվել է:

 

  • Կիսվել: