հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աշխարհում Covid-19-ով վարակվել է ավելի քան 1.3 մլն մարդ․  Worldometers

Աշխարհում Covid-19-ով վարակվել է ավելի քան 1.3 մլն մարդ․ Worldometers

Ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով վարակվել է 1 323 481 մարդ: Համաձայն Worldometers կայքի տվյալների՝ կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 73 603 մարդ: Ապաքինվել է 277 273 մարդ:

Վարակման ամենից շատ դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում՝ 352 083 մարդ, որոնցից 10 366-ը մահացել են: Վարակակիրների առումով ամենատուժած երկրներն են Իտալիան, որտեղ 93 187 ակտիվ վարակակիր կա, Իսպանիան, որտեղ վարակակիրների թիվը կազմում է 81 426 մարդ և Գերմանիան՝ 70 866 ցուցանիշով:  
 
Մահացության ցուցանիշով առաջատարներն են Իտալիան (16 523), Իսպանիան (13 169), ԱՄՆ (10 366), Ֆրանսիան (8911), Մեծ Բրիտանիան (5373), Իրանը (3739):
 
 

  • Կիսվել: