ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ո՞ր դեպքում Սիրիան կկարգավորի հարաբերություններրը Թուրքիայի հետ. ԱԳՆ-ի պարզաբանումը

Ո՞ր դեպքում Սիրիան կկարգավորի հարաբերություններրը Թուրքիայի հետ. ԱԳՆ-ի պարզաբանումը

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ Միկդադը հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կկարգավորվեն, եթե թուրքական զորքը և նրան հարող ընդդիմադիրները դուրս գան Սիրիայի հյուսիսից և վերջ տան oկուպացիային։

Թուրքակաան կայքն ընդգծում է, որ այս հայտարարությունը տեղի է ունենում թուրք-սիրիական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ Մոսկվայի արած փորձերի համատեքստում։

Ավելի վաղ Մոսկվայում կայացել էր Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ռուսական կողմի փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել էին սիրիական գնաժամի հաղթահարման ուղիները։

  • Կիսվել: