հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Ո՛չ Նավախվան ՀԷԿ-ին», «ո՛չ թուրքերին». ցույց Վրաստանում

«Ո՛չ Նավախվան ՀԷԿ-ին», «ո՛չ թուրքերին». ցույց Վրաստանում

Թբիլիսիի կենտրոնում շարունակվում է «Ռիոնիի կիրճի պաշտպանների» ու աջակիցների ցույցը: Ցուցարարներն այսօր ավելի վաղ փակել էին Արդարադատության տան հարակից փողոցը՝ Քուռ գետի աջ ափի ճանապարհը, ինչի հետևանքով քաղաքում երթևեկությունը կաթվածահար էր եղել: Այնուհետև երթով շարժվել են դեպի Ազատության հրապարակ, ինչից հետո էլ տեղափոխվել են Ռուսթավելիի պողոտա, որտեղ և պատրաստվում են մնալ ու փակ պահել կենտրոնական փողոցը:

«Ո՛չ Նամախվան ՀԷԿ-ին», «ո՛չ թուրքերին», — վանկարկել են ցուցարարները, ինչպես նաև կոչ արել համաքաղաքացիներին դուրս գալ փողոց ու միանալ բողոքին, գրում է aliq.ge-ն:

 

  • Կիսվել: