հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանում ՌԴ ղեկավարության նկատմամբ

Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանում ՌԴ ղեկավարության նկատմամբ

Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նկատմամբ։

 

Նոր Զելանդիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ խոսքն Ուկրաինայում հատուկ գործողության հետ կապված անձանց համար երկիր մուտքի արգելք մտցնելու մասին է։ Ընդհանուր առմամբ հրապարակված ցուցակում ընդգրկված է մոտ 100 մարդ։

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հաստատել է, որ կառավարությունը մտադիր է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտնում է New Zealand Herald-ը: Օրինագիծը երկրի խորհրդարանում կքննարկվի այս շաբաթ։ Հավանության արժանանալու դեպքում իշխանությունները հնարավորություն կունենան սառեցնել այն անձանց, ընկերությունների և կազմակերպությունների հաշիվները, որոնք, իրենց կարծիքով, ներգրավված են Ուկրաինայում ծավալվող գործողությունների մեջ։

Վարչապետի խոսքերով՝ պատժամիջոցներ կարող են կիրառվել նաև ռուսական նավերի և օդանավերի նկատմամբ: Կարգելվի դրանց մուտքը Նոր Զելանդիայի ջրեր և օդային տարածք։ Օրինագիծը թույլ է տալիս նաև պատժամիջոցներ սահմանել այլ պետությունների դեմ, որոնք, ըստ դրա հեղինակների, ներգրավված են Ռուսաստանի «ապօրինի գործողություններում», օրինակ՝ Բելառուսը։

  • Կիսվել: