չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Նոր էջ է բացվել Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում. ԻԻՀ ԱԳ նախարար

Նոր էջ է բացվել Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում. ԻԻՀ ԱԳ նախարար

Իրանի ԱԳ նախարարը տեղեկացրել է Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նոր սկզբի և երկկողմ համագործակցության ճանապարհային քարտեզի ձևավորման մասին, գրում է parstoday.com-ը:

ԻՐՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ուրբաթ օրը Թվիթերում գրել է.«Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում համաձայնեցվել է հարաբերությունների նոր սկիզբ, իսկ Իլհամ Ալիևի հետ ջերմ հանդիպման ժամանակ ձևավորվել է հարաբերությունների ճանապարհային քարտեզը»։

Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Արդյունավետ խորհրդակցություններ եմ ունեցել իմ գործընկեր Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ։ Այցն ավարտվեց  իրանցիների հետ ջերմ հանդիմամբ: Իրանի արտաքին քաղաքականության օրակարգում հարևանության քաղաքականությունն է»:

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը չորեքշաբթի մեկօրյա այցով ժամանել էր Բաքու: Այցի ընթացքում նա հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի, Խորհրդարանի նախագահ Սահիբ Ղաֆարովայի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

  • Կիսվել: