երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նեթանյահու ՀԱՄԱՍ-ի դեմ լիակատար հաղթանակ տանելու վճռականություն է հայտնել

Նեթանյահու ՀԱՄԱՍ-ի դեմ լիակատար հաղթանակ տանելու վճռականություն է հայտնել

Իսրայելը վճռական է ռազմական գործողություն իրականացնել Ռաֆահ քաղաքում՝ Գազայի հատվածի՝ Եգիպտոսի հետ սահմանին. դա անհրաժեշտ է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ լիակատար հաղթանակ տանելու համար։ Այս մասին Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Նեթանյահուի գրասենյակի՝ նա ընդունել է Ռուտեին Երուսաղեմի իր գրասենյակում, սա նրանց չորրորդ հանդիպումն է 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր։

Զրույցի ընթացքում Նեթանյահուն «ընդգծել է, որ բանակի մուտքը Ռաֆահ չափազանց կարևոր է պատերազմի նպատակներին հասնելու համար», - նշել է գրասենյակը։

Նեթանյահուն կարծիք է հայտնել, որ «Պաղեստին պետության միակողմանի ճանաչումը ՀԱՄԱՍ-ի համար կհամարվի ձեռքբերում»։

 

  • Կիսվել: