Զելենսկիից հետո Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Իսրայելի վարչապետին
Սպիտակ տանն ավարտվել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը, որը տևել է մոտ մեկ ժամ:
Հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը լքել է Սպիտակ տունը։
«Մենք քննարկեցինք Patriot համակարգերի համար հրթիռների արտադրության լիցենզավորման հարցը, ինչպես նաև մի շարք այլ գաղափարներ, որոնք կարող են օգտակար լինել։ Նաև խոսեցինք դիվանագիտության մասին։ Ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր անսասան աջակցության համար»,-հանդիպումից հետո սոցցանցի իր էջում գրել է Զելենսկին։
Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։
Տեսանյութը՝ այստեղ:



