ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Իրանի ղեկավարությունը պարտավոր է կարգուկանոն հաստատել իր տանը. Թրամփ

Իրանի ղեկավարությունը պարտավոր է կարգուկանոն հաստատել իր տանը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ խաղաղ բանակցություններին՝ պայմանով, որ Թեհրանը համաձայնի հրադադար հաստատել: Այս մասին գրում է The New York Post-ը (NYP) ՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։

«Սա ցանկացած բանակցությունների հիմքն է, դրանք սկսվում են հրադադարից, և այն պետք է սկսի Իրանը»,- ասել է NYP-ի աղբյուրը։

«Իրանի ղեկավարությունը պարտավոր է կարգուկանոն հաստատել իր տանը»,- հայտարարել է նախագահ Թրամփը և հասկացրել, որ ցանկանում է, որ գործարքը հնարավորինս շուտ կնքվի:

«Բայց եթե իրանցիները պատրաստվում են շարունակել հարձակվել Պարսից ծոցում ԱՄՆ-ի, դաշնակիցների նավերի, բազաների վրա, ապա դրա համար ստիպված կլինեն որոշակի գին վճարել»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը։

NYP-ի աղբյուրի համաձայն՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին բաց են հակամարտության դիվանագիտական ​​լուծման համար, սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) «դուրս է գալիս վերահսկողությունից» և շարունակում է հարձակումներ իրականացնել։

Axios-ի փոխանցմամբ՝ հուլիսի 24-ին Թրամփը հրամայել էր չեղարկել հետագա հարձակումները։ Ի պատասխան՝ Իրանի բանակը հայտարարել էր, որ դադարեցնում է հարվածները տարածաշրջանում ամերիկյան ռազմական թիրախների վրա: Հուլիսի 30-ի գիշերը, սակայն, ԱՄՆ զինված ուժերը վերսկսել են հարձակումները, երբ Իրանը հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայի ուղղությամբ:

  • Կիսվել: