Ներկայումս Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատանքը վերսկսելու պայմաններ չկան. Գրոսսի
Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանի աշխատանքը վերսկսելու պայմաններ ներկայում չկան՝ սառեցման համար ջրի պակասի և կայուն էլեկտրաէներգիայի մատակարարման բացակայության պատճառով: Այս մասին այսօր Կիևում Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին։
Նրա խոսքով՝ Զապորոժիեի ատոմակայանը, որը ներկայում փակ է, վերագործարկելու համար անհրաժեշտ կլինի Դնեպր գետից ջուր դուրս մղել։
Գրոսսին նշել է, որ «ռուսները երբեք չեն թաքցրել այն փաստը», որ ցանկանում են վերագործարկել գործարանը, բայց մոտ ապագայում դա չեն կարողանա անել։
«Մենք այնպիսի իրավիճակում չենք, որ այն վերագործարկվի։ Ընդհակառակը, դա բավականին երկար ժամանակ կպահանջվի, նախքան հնարավորև կլինի անել», -ետել է ԱԷՄԳ- գլխավոր տնօրենը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հարավային Զապորոժիե շրջանում տեղակայված օբյեկտը Ռուսաստանի վերահսկողության տակ է անցել 2022 թվականի մարտին, Ուկրաինայում պատերազմի սանձազերծումից կարճ ժամանակ անց։