հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՆԱՏՕ-ն պետք է վերանայի Թուրքիայի անդամակցությունը. ԵԽ պատգամավոր

ՆԱՏՕ-ն պետք է վերանայի Թուրքիայի անդամակցությունը. ԵԽ պատգամավոր

Եվրախորհրդարանում Նիդերլանդների ներկայացուցիչ Պետեր Վան Դալենը հոկտեմբերի 8-ին բուռն ելույթ էր ունեցել Եվրախորհրդարանում ՝ ի օգուտ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում  հակամարտության մեջ հայտնված հայերի:

 

Նա և մյուս Եվրախորհրդարանականները բարձրաձայնել էին ադրբեջանական կողմին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից տրվող ռազմական եւ ջիհադիստ վարձկանների տեսքով աջակցության հարցը: Եվրախորհրդարանի լիագումար նիստում խոսվել էր  1915 թվականի Հայոց Ցեղասպանության մասին, երբ Թուրքիայում սպանվեց 1,5 միլիոն էթնիկ հայ: Վան Դալենը և Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելին ուղղված նամակում խնդրել են ԵՄ-ին խստորեն դատապարտել և ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ, որպեսզի նա դադարեցնի իր միջամտությունը Ադրբեջան-Հայաստան հակամարտությանը:

Վան Դալենը նաեւ համատեղ հանձնաժողով է ներկայացրել նախորդ շաբաթ Արտաքին կոմիտեում ընդունված բյուջեի փոփոխությունը`դադարեցնելու համար ԵՄ-ից  Թուրքիային տրվող նախա-անդամակցության համար միջոցները, քանի որ Թուրքիան պարբերաբար խախտում է օրենքի գերակայությունը, հետապնդում կրոնական փոքրամասնություններին և բանտարկում լրագրողներին: Նա պնդում է, որ անդամակցության շուրջ բանակցությունները պետք է ավարտվեն:

«Ժողովուրդ» օրաթերթն Արցախում տիրող իրավիճակի եւ հնարավոր զարգացումների շուրջ զրուցել է Եվրախորհրդարանիում Նիդերլանդների ներկայացուցիչ Պետեր Վան Դալենի հետ:

-Պարո՛ն Վան Դալեն, Արցախում սկսված պատերազմից անցել է արդեն 27 օր:  Ո՞րն է Ձեր տեսակետն Արցախում տիրող իրավիճակի շուրջ:

 

-Թուրքիայի կողմից լիովին աջակցվող Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղում լիովին դատապարտելի է, իսկ մարդկանց համար հանգամանքներն էլ՝ ողբալի: Ես լսում եմ բազմաթիվ զոհերի և վիրավորների մասին, ինչպես նաև Ստեփանակերտում քաղաքացիական անձինք գնդակոծության պատճառով անընդհատ ապրում են նկուղներում: Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի քրիստոնյաների դեմ այս պատերազմով: Սա դարձյալ թուրքական ցեղասպանությո՞ւն է:

-Այդ դեպքում, ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը: Ի վերջո ՄԱԿ-ը, Մինսկի խումբը, ԵՄ-ն կոչ են անում դադարեցնել զինադադարը, բայց մարտերը շարունակվում են: Ըստ Ձեզ, ինչո՞ւ:

-Թուրքիան ամբողջ ընթացքում աջակցում է Ադրբեջանին եւ Ալիևի կլանին: Ցավոք, Թուրքիայի դիրքորոշումը դժվարացնում է, որպեսզի եվրոպական մի քանի երկրներ բացահայտ դիրքորոշում ունենան այս հակամարտության հարցում, քանի որ Թուրքիան անդամակցում է ՆԱՏՕ-ին: Ուստի ժամանակն է ամբողջությամբ վերանայել այս անդամակցությունը, քանի որ Էրդողանը հասկանում է միայն ուժեղ գործողությունները, նա տպավորված չէ խոսքերից եւ քննարկումներից:

-Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, թե Ադրբեջանը կշարունակի պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի դիրքորոշումն է մնում անփոփոխ: Համակարծի՞ք եք նրա հետ եւ ինչպե՞ս կարելի է կանգնեցնել Թուրքիային:

-Թուրքիայի դիրքորոշումը դատապարտելի է: ԵՄ-ն պետք է դատապարտի Թուրքիայի ներգրավվածությունն այս հակամարտությունում, քանի որ այս երկիրն ապակայունացնում է տարածաշրջանը, եւ Էրդողանը փորձում է վերականգնել Օսմանյան կայսրությունը: Տարիներ շարունակ ես դեմ եմ Թուրքիայի ՝ որպես ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակին ՝ հաշվի առնելով Թուրքիայի եւ նրա ներսում տեղի ունեցող բոլոր զարգացումները: Մտածե՛ք թուրքական ագրեսիայի մասին ամբողջ Միջերկրական ծովի տարածքում եւ Կովկասում, նրա վերաբերմունքի մասին կրոնական փոքրամասնությունների հանդեպ, ինչպիսիք են քրիստոնյաները եւ նրանց վանքերը, Սուրբ Սոֆիայի տաճարի՝ մզկիթի վերափոխումը եւ  շատերի բանտարկումը լրտեսության կեղծ մեղադրանքների պատճառով: ԵՄ-ին անդամակցելեւ վերաբերյալ Թուրքիայի թեկնածության եւ դրա հետ կապված փոխանցվող ողջ գումարը եւ գործընթացները պետք է դադարեցվենհիմա: Եվ ԵՄ-ն պետք է դիտարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ, որպեսզի դադարեցնի նրա մասշտաբային ամբողջական ագրեսիան: Ավելին, նաեւ ՆԱՏՕ-ն պետք է վերանայի Թուրքիայի անդամակցությունը:

-Հայաստանի եւ Արցախի իշխանությունները նաեւ կոչ են անում ճանաչել Արցախի անկախությունը: Ըստ Ձեզ, ի՞նչն է խանգարում դրան:

-Երկիրը կարող է ճանաչվել, եթե այն համապատասխանում է միջազգային չափանիշներին: Դրանք են՝  սահմանված տարածքը, մշտական ​​բնակչությունը, կառավարություն  ունենալը եւ այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողությունը:

-Արցախն ունի այդ հանգամանքները, ի՞նչ եք կարծում՝ կլինե՞ն երկրներ, որոնք կճանաչեն Արցախը:

-Չեմ կարող ասել, բայց մենք պետք է աջակցենք Արցախին: Սա սպառնալիք է քրիստոնեությանը:

  • Կիսվել: