կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«ՆԱՏՕ-ն չի կարող կախված լինել ԱՄՆ նախագահի քմահաճությունից». Բորել

«ՆԱՏՕ-ն չի կարող կախված լինել ԱՄՆ նախագահի քմահաճությունից». Բորել

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն զգուշացրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չպետք է կախված լինի ԱՄՆ նախագահի քմահաճությունից։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

«ՆԱՏՕ-ն չի կարող լինել «a la carte» ռազմական դաշինք, որը կախված է ԱՄՆ նախագահի քմահաճությունից», - Բրյուսելում ասել է Բորելը՝ ի պատասխան ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի` վերջերս արած հայտարարությունների։

«ՆԱՏՕ-ի երկրները չեն կարող այսօր «այո» ասել, իսկ վաղը՝ «ոչ», երբ խոսքը դաշինքի պաշտպանության մասին է: Այն կա՛մ գոյություն ունի, կա՛մ ոչ», - հավելել է Բորելը:

 

  • Կիսվել: