շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եվրամիությունը ավարտել է առնվազն 24 հազար ուկրաինացի զինվորականների պատրաստությունը․ Բորել

Եվրամիությունը ավարտել է առնվազն 24 հազար ուկրաինացի զինվորականների պատրաստությունը․ Բորել

Եվրամիության երկրներն ավարտել են առնվազն 24 հազար ուկրաինացի զինվորականների պատրաստությունը և կշարունակեն զինվորների ուսուցումը ավելի մեծ թվով: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ որպես հատուկ հրավիրված անձ մասնակցելով ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։

«Մենք արդեն ավարտել ենք Ուկրաինայի համար 24 հազար զինվորականների պատրաստությունը, և այդ թիվը կշարունակի աճել»,- ասել է Բորելը:

Նա հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի Ուկրաինային ավելի ու ավելի առաջադեմ սպառազինությունների մատակարարումները և կավելացնի դրանք։

  • Կիսվել: