հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները հանդիպել են ՆԱՏՕ-ի մասնագետների հետ

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները հանդիպել են ՆԱՏՕ-ի մասնագետների հետ

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինծառայողները Բաքվում հանդիպել են Ռամշտայնում ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարության շարժական վերապատրաստման խմբի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև 2023 թվականի Անհատական գործընկերության համագործակցության ծրագրի շրջանակում:

ՆԱՏՕ-ի մասնագետները վերապատրաստման դասընթաց են անցկացրել «Ուղղաթիռների օգտագործումը մարտական գործողություններում» թեմայով:

  • Կիսվել: