երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի որոշումը՝ Եվրոպա հավելյալ ուժեր ուղարկելու վերաբերյալ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի որոշումը՝ Եվրոպա հավելյալ ուժեր ուղարկելու վերաբերյալ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է ԱՄՆ-ի որոշումը՝ Եվրոպա հավելյալ ուժեր ուղարկելու վերաբերյալ: Այս մասին նշված է գլխավոր քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ:

«Ես ողջունում եմ ԱՄՆ որոշումը՝ հավելյալ ուժեր տեղակայելու Գերմանիայում, Լեհաստանում և Ռումինիայում՝ ուժեղացնելով ՆԱՏՕ-ի կարողությունները զսպման և պաշտպանական ոլորտներում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշված է նաև, որ Ստոլտենբերգն ասել է, թե սա կփոխլրացնի այս հարցում ԱՄՆ-ի՝ վերջերս իրականացրած քայլերը:

  • Կիսվել: