հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատում է՝ պաշտոնը կլքի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատում է՝ պաշտոնը կլքի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը CNN-ին տված հարցազրույցում հաստատել է, որ մտադիր է թողնել իր պաշտոնը 2023 թվականի աշնանը։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Այս աշնանը ես հեռանում եմ, վստահ եմ, որ դաշինքն ինձ փոխարինող արժանի մարդ կգտնի՛՛։

Հարցին, թե արդյոք նա պատրա՞ստ է մնալ, եթե Դաշինքի անդամները խնդրեն, Ստոլտենբերգը պատասխանել է, որ չի ցանկանում ենթադրություններ անել մի բանի մասին, որը դեռ տեղի չի ունեցել:

՛՛Ես կենտրոնացած եմ Ուկրաինային ՆԱՏՕ-ի օգնություն տրամադրելու վրա՛՛,-շեշտել է նա:

  • Կիսվել: