երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
Ադրբեջանի սահմանադրության մեջ կա հղում Անկախության հռչակագրերի, որոնք կոնֆլիկտածին են, բայց ՀՀ-ում դրա վերաբերյալ խոսույթ չկա. Վարդևանյան

Ադրբեջանի սահմանադրության մեջ կա հղում Անկախության հռչակագրերի, որոնք կոնֆլիկտածին են, բայց ՀՀ-ում դրա վերաբերյալ խոսույթ չկա. Վարդևանյան

Մեր դիրքորոշումը հստակ է՝ Սահմանադրական փոփոխություններ թույլ չենք տալու. ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

Նա նշեց՝ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Արարատ Միրզոյանը հայտարարել են, որ Ադրբեջանի կողմից կա նախապայման՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ, սակայն որևէ երկիր իրավունք չունի միջամտելու մեկ այլ երկրի ներքին գործերին։

«Խնդրում եմ ուսումնասիրեք Ադրբեջանի սահմանադրությունը, այնտեղ կա հղում Անկախության հռչակագրերի, իսկ դրանք, ի տարբերություն մերի, կոնֆլիկտածին են, բայց դրա վերաբերյալ խոսույթ չենք լսում»,-ասաց Արամ Վարդևանյանը։

  • Կիսվել: