երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
Հրդեհ Արմավիր քաղաքում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ

Հրդեհ Արմավիր քաղաքում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 00:01-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:22-ին, մարվել՝ 01:06-ին։ Մոտ 30 քմ տարածքում այրվել են կենցաղային իրեր և վերանորոգման համար նախատեսված էլեկտրական սարքավորումներ։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։

  • Կիսվել: