հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մոսկվայի ու ՆԱՏՕ-ի ուղղակի բախման սպառնալիք կա. ՌԴ փոխարտգործնախարար

Մոսկվայի ու ՆԱՏՕ-ի ուղղակի բախման սպառնալիք կա. ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման վտանգ կա։ Այս մասին Ռոսիա 24-ի եթերում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի ուժերի բախման ռիսկեր, բնականաբար, առաջանում են, ու մենք, իհարկե, մտահոգված ենք սպառազինությունների մատակարարումներով, այդ ամենը շատ վտանգավոր է: Ոչ մի երաշխիք չկա, որ ինչ-որ միջադեպեր չեն գրանցվի՛՛:

Գրուշկոյի խոսքով՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի կենտրոնամետ կառույցի ձևավորումը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է. ՛՛Եթե կարևորում են անվտանգությունը, ապա վաղ թե ուշ Եվրոպայում պետք է գան այն գիտակցման, որ ՆԱՏՕ-ակենտրոն ճարտարապետության ձևավորումը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, դա պարզապես իրենց ռազմական պլանավորման օբյեկտի է վերածվել է` մեղմ ասած՛՛։

  • Կիսվել: