կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մոսկվան հավանություն չի տալիս ԼՂ հակամարտությունում Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը

Մոսկվան հավանություն չի տալիս ԼՂ հակամարտությունում Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը

Մոսկվան հավանություն չի տալիս ԼՂ հակամարտությունում Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը, ինչի մասին լրագրողներին հայտնել  է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է TASS-ը։

Պատասխանելով Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը՝ Պեսկովն ասել է․ «Անշուշտ, նման հայտարարություններին մենք չենք աջակցում, մենք համաձայն չենք դրանց հետ»։

Նա հիշեցրել է նախօրեին հնչեցրած իր խոսքերի մասին, որ «չարժե կրակի մեջ յուղ լցնել»:

«Մեր զինվորականները շատ ուշադիր հետևում են շփման գծում իրավիճակի զարգացմանը, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները, ամբողջ տեղեկատվությունը մանրակրկիտ վերլուծվում է, մենք նաև հանգամանորեն արձանագրում ենք բոլոր հայտարարությունները, որոնք անում են աշխարհի տարբեր երկրների առաջնորդները», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովն ընդգծել է, որ Կրեմլը նախկինի պես բոլոր տարածաշրջանային երկրներին զսպվածության կոչ է անում և հատկապես հակամարտության մասնակից երկրներին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: