Մոսկվան արձագանքել է ՌԴ-ին G20-ից դուրս մղելու առաջարկին, որը նախատեսված է ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեի նախագծով
Վաշինգտոնը պլանավորում Է Ռուսաստանի համար խոչընդոտներ ստեղծել մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Մեծ քսանյակի (G20) հետ փոխգործակցության հարցում, ասվում Է ԱՄՆ բյուջեի նախագծին կից պարզաբանող նյութերում, որոնք դեկտեմբերի 6-ին հրապարակվել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի կողմից:
Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեի նախագիծը, նշել է, որ G20-ը ոչ պաշտոնական գագաթնաժողով Է, որից Ռուսաստանին դուրս մղել հնարավոր չԷ: Կոսաչովը РИА Новости գործակալությանը հայտնել է, որ ԱՄՆ-ը կարող Է միայն ճնշում գործադրել կազմակերպիչների վրա, որպեսզի ՌԴ-ին չհրավիրեն հերթական հանդիպմանը: «Իրավաբանորեն G20-ը չի հանդիսանում ինստիտուցիոնալ միջազգային կազմակերպություն, որում գոյություն ունի պաշտոնական անդամակցություն:
Ինչպես հայտնի Է, դա միայն ոչ պաշտոնական գագաթնաժողով Է: Այդ իսկ պատճառով G20-ում չկան խիստ կանոններ, ընթացակարգեր կամ կանոնակարգեր: Որոշումներն ընդունվում են փոխհամաձայնության ճանապարհով», - ասել Է քաղաքական գործիչը: Հետևաբար, Կոսաչովի խոսքով, «Ռուսաստանին G20-ից հեռացնել հնարավոր չԷ»:



