կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Մինչև 2030-ը Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա․ Սթարմեր

Մինչև 2030-ը Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա․ Սթարմեր

Բրիտանական հետախուզության և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների հատուկ ծառայությունների գնահատականներով՝ Ռուսաստանը կարող է հարձակվել դաշինքի երկրներից մեկի վրա մինչև 2030 թվականը։ Այս մասին Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող անօդաչու թռչող սարքերի արտադրամաս կատարած այցի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, տեղեկացնում է AFP-ն։

Նրա խոսքով՝ հենց այս կանխատեսումներով է պայմանավորված երկրի պաշտպանողականությունն ամրապնդելու ուղղությամբ հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։

«Մեր և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների հետախուզական տվյալները փաստում են, որ ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակումը կարող է տեղի ունենալ արդեն իսկ մինչև 2030 թվականը»,-ասել է Բրիտանիայի վարչապետը։

Նա նաև հայտնել է, որ կառավարությունը մինչև հուլիսին Թուրքիայում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկը կներկայացնի պաշտպանության ոլորտի զարգացման երկար սպասված տասնամյա ծրագիրը։ Նրա խոսքով՝ փաստաթղթով նախատեսված բոլոր քայլերն ապահովված կլինեն լիարժեք ֆինանսավորմամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի զգուշացրել էր, որ Ռուսաստանը կարող է պատրաստ լինել ռազմական ուժ կիրառել դաշինքի երկրների դեմ առաջիկա հինգ տարիների ընթացքում։

  • Կիսվել: