Միլիարդատերն իսրայելցիներին 1 միլիոն դոլար է տվել՝ լուսին թռչելու համար
Միլիարդատեր Լեոնարդ Բլավատնիկը որոշել է 1 միլիոն դոլար հատկացնել իսրայելական «SpaceIL» մասնավոր ընկերությանը` Երկիր մոլորակի մակերեսից Լուսին հասնելու երկրորդ փորձի համար, գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Բլավատնիկ ընտանիքի հիմնադրամի տրածած հաղորդագրությանը։
2019 թվականի ապրիլին այս ընկերության կողմից պատրաստված իսրայելական «Bereshit» ապարատը վթարի է ենթարկվել Լուսնի վրա վայրէջք կատարելիս:
Հաղորդագրությունում ասվում է, որ հատկացված գումարը կօգտագործվի նոր ծրագրի ղեկավար վարձելու համար, ով կարող է առաջ տանել Bereshit-2 առաքելության իրականացումը: