հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Անդրեասյանն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝բարեկարգման աշխատանքներին հետևելու նպատակով

Անդրեասյանն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝բարեկարգման աշխատանքներին հետևելու նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին հետևելու նպատակով։

Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են աշխատանքների ընթացքը՝ տեղեկացնելով, որ շինարարության և բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի։ Նախարարն ընդգծել է շինարարության և բարեկարգման աշխատանքների բարձր որակի հետևողական ապահովումը:

  • Կիսվել: