ուրբաթ, նոյեմբեր 27
27 / 11 / 2026
Հայաստանի՝ դեպի ԵՄ կողմնորոշումը և ԵԱՏՄ-ում մնալու ցանկությունը համատեղելի չեն. Պեսկով

Հայաստանի՝ դեպի ԵՄ կողմնորոշումը և ԵԱՏՄ-ում մնալու ցանկությունը համատեղելի չեն. Պեսկով

Հայաստանի՝ դեպի Եվրոպական միություն կողմնորոշումը և ԵԱՏՄ շրջանակում աշխատանքը շարունակելու ցանկությունը միմյանց հետ համատեղելի չեն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Տնտեսական առումով երկու աթոռի վրա նստելու ցանկությունն ինչ-որ պահի կա՛մ պետք է հաստատվի, կա՛մ պետք է հերքվի՝ որոշակի ընտրություն կատարելու միջոցով, որովհետև (Հայաստանի) դեպի Եվրոպական միություն կողմնորոշումն ու միաժամանակ ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացը շարունակելու ցանկությունը միմյանց հետ չեն համատեղվում», - լրագրողներին ասել է Պեսկովը։

  • Կիսվել: