Մոսկվայի մի քանի խոշոր բուհերում միաժամանակ տարհանում է հայտարարվել. ուսանողներին դուրս են բերել փողոց, դասերը չեղարկվել են
Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել. ուսանողներին դուրս են բերել փողոց, իսկ դասերը՝ չեղարկել։ Որոշ ուսումնական հաստատություններում դեռ առավոտից էին հայտնել, որ դասեր չեն լինելու։
Սեպտեմբերի 24-ի կեսօրին հայտնի դարձավ միանգամից մի քանի խոշոր բուհերի շտապ տարհանման մասին։ MSK1.RU-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Մենդելեևի անվան Ռուսաստանի քիմիական-տեխնոլոգիական համալսարանի (ՌՔՏՀ) 4-րդ կուրսի մի ուսանող։
«Ամեն ինչ տեղի ունեցավ այսօր ժամը 11-ին, մարդկանց դուրս բերեցին։ Հավանաբար պատճառը ականապատման մասին ինչ-որ հաղորդագրություն է, բայց հստակ ոչինչ հայտնի չէ»,- պատմել է նա MSK1.RU-ին։
Ուսանողները հայտնում են նաև, որ հենց նոր զանգվածային տարհանում է սկսվել նաև Թատերական արվեստի ռուսական ինստիտուտում։ Բացի այդ դասեր են չեղարկվել նաև մի շարք բժշկական բուհերում։
«Խամովնիկիում Պլեխանովի անվան ՌՏՈւ-ի քոլեջը տարհանել են առավոտյան ժամը 9-ին։ Ասացին, թե նկուղն են ականապատել, ինչպես նաև հարևանությամբ գտնվող դպրոցն ու Սեչենովի համալսարանը»,- պատմել է մեր հետևորդներից մեկը։
«Ժամանակակից արվեստի ինստիտուտում նույնպես տարհանում է հայտարարվել»,- հայտնել է մեկ այլ հետևորդ։



