ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուս մեծահարուստը բացատրել է, թե ինչու է հանդիսատեսի վրա փող շաղ տվել

Ռուս մեծահարուստը բացատրել է, թե ինչու է հանդիսատեսի վրա փող շաղ տվել

Իգոր Ռիբակովը բացատրել է, թե ինչու է հոկտեմբերի սկզբին Սանկտ-Պետերբուրգում կայացած բիզնես-համաժողովի ժամանակ հանդիսատեսի վրա 20 հազար դոլար շաղ տվել

Ռուսաստանցի միլիարդատեր Իգոր Ռիբակովը բացատրել է, թե ինչու է հոկտեմբերի սկզբին Սանկտ-Պետերբուրգում կայացած բիզնես-համաժողովի ժամանակ հանդիսատեսի վրա 20 հազար դոլար շաղ տվել։


«Դրանք իմ ներդրումներն են իմ նպատակի իրագործման համար։ Ես ներդրող եմ, իսկ երբ ներդրողն ինչ-որ տեղ միջոցներ է ներդնում, նա չպետք է ափսոսի»,-գործարարի բացատրությունը ներկայացրել է Lenta.ru-ն:


Ելույթի համար նա ստացել է 200 հազար դոլար, իսկ դահլիճ նետած գումարը քեշբեք է համարել հանդիսատեսի համար։

Գործարարը Ռուսաստանի հարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը:

  • Կիսվել: