երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հաջորդ տարի մեր ազգային հրթիռով ամուր վայրէջք կկատարենք Լուսնի վրա. Էրդողան

Հաջորդ տարի մեր ազգային հրթիռով ամուր վայրէջք կկատարենք Լուսնի վրա. Էրդողան

Արաբական Միացյալ Էմիրություններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել այդ երկրի երիտասարդների հետ, գրում է Ermenihaber. am-ը։

«Դուբայ Էքսպո 2020»-ի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ Էրդողանը խոսել է թուրքական ազգային տիեզերական ծրագրի մասին։

«Ալլահի կամքով, Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-րդ տարեդարձին՝ այսինքն հաջորդ տարի, մեր ազգային և ինքնատիպ հրթիռով ամուր վայրէջք կկատարենք Լուսնի վրա»,-հայտարարել է նա։ 

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ առաջիկայում ԱՄԷ-ի հետ Թուրքիայի տիեզերական գործակալության արդյունավետ համագործակցումը և փորձի փոխանակումը կլինի փոխշահավետ։

 

 

  • Կիսվել: