հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել

Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել

Սեբաստիա 3/3Ա շենքում ծորակներից կեղտոտ ջուր է հոսում։ Այս մասին տեսանյութեր է հրապարակել «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

«Բնակիչների մի մասը մտածում է, թե ինչու չի կարողանում ճիշտ օգտագործել «Վեոլիա Ջուր» ընկերության պոտենցիալը:

Նույն շենքի բնակիչներից մյուսը, թե ինչ անի, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այնքան չաշխատի, որ տարված լինի միայն «աշխատանք» բառով ու առողջության մասին մոռանա:

Հատկանշական է, որ կա նաև քաղաքացի, որն այս պատկերը տեսնելուց հետո մտածում է՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է սկսի ինքն իրեն կարգավորելուց:

Բայց, իհարկե, բնակչության մեծ մասին հետաքրքրում է, որ ի վերջո այս խայտառակ վիճակին վերջ տրվի: Պատասխանատուների ամոթն էլ, անամոթն էլ, մուր ու գլխի պես իրենց մնա»։

Հիշեցնենք, որ վերջին օրերին մի շարք թաղամասերի բնակիչներ ահազանգել են ծորակներից կեղտոտ ջրի հոսելու մասին։

  • Կիսվել: