հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են

Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը։ ՀՅԴ Բյուրոյի հրավիրած համահայկական այս հավաքին մասնակցելու են շուրջ քսան երկրներից ժամանած՝ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմինների ներկայացուցիչներ։

Խորհրդաժողովի նպատակն է գնահատել կառույցների նախընթաց աշխատանքները, քննարկել ու համադրել առաջիկա գործողությունների հիմնական ուղղությունները, ինչպես նաև կատարել մարտավարական որոշակի վերանայումներ:

Օրակարգի առանցքում Հայաստանի Հանրապետության և առհասարակ հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին քաղաքական հիմնական մարտահրավերների քննարկումն է և դրանց հաղթահարման գործում Հայ դատի համակարգի ներուժի նպատակային օգտագործումը։

  • Կիսվել: