երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Միխեիլ Սահակաշվիլիին Վրաստանում ձերբակալել են

Միխեիլ Սահակաշվիլիին Վրաստանում ձերբակալել են

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին ձերբակալել են Վրաստանում և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Այսօր առավոտյան քաղաքական գործիչը տեսաուղերձով հայտարարել է, որ գտնվում է Բաթումիում։ Նա նաև կոչ է արել իր կողմնակիցներին հոկտեմբերի 2-ին՝ տեղական ընտրությունների օրը, հավաքվել քաղաքի կենտրոնում՝ Ազատության հրապարակում:

Նշվում է նաև, որ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հերքել է Սահակաշվիլիի վերադարձի մասին լուրը։

Վրաստանում Միխեիլ Սահակաշվիլիի դեմ 13 քրեական գործ է հարուցված, դրանցից մի քանիսով նա հեռակա դատապարտված է բանտարկության։

  • Կիսվել: