շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մի շարք երկրներ ցանկություն են հայտնել համագործակցել «Իրան Բարաքաթ» պատավստանյութի կլինիկական փորձարկումներում

Մի շարք երկրներ ցանկություն են հայտնել համագործակցել «Իրան Բարաքաթ» պատավստանյութի կլինիկական փորձարկումներում

Կորոնավիրուսի իրանական պատվաստանյութի կլինիկական փորձարկման ծրագրի ղեկավարը հայտարարել է.«Հարևան մի շարք երկրները ցանկություն են հայտնել մասնակցել «Քովո Իրան Բարաքաթ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին», գրում է parstoday.com-ը:

Մոհամմադ Ռեզա Սալեհին երեքշաբթի օրը հայտարարել է. «Շաֆա ֆարմեդ» ընկերությունը և «Բարաքաթ գրուպ» -ը քննարկում են այդ երկրների դիմումները, որպեսզի հնարավորության դեպքում վերջիններս կարողանան մասնակցել պատվաստանյութի կլինիկական փորձարկման երրորդ փուլին»:

Նա հավելել է. «Եթե պայմանագիր կնքվի, և այս պատվաստանյութը հաջողությամբ անցնի կլինիկական փորձարկման երրորդ փուլը, այդ երկրները կարող են նաև գնել այն»:

Իրանական պատվաստանյութի անվտանգության կապակցությամբ Սալեհին ասել է. «Առաջին փուլում հնարավոր է եղել հիմնականում պարզել պատվաստանյութի անվտանգությունն ու թեթև կողմնակի ազդեցությունները: Մինչ այժմ պատվաստվել է շուրջ 100 կամավոր: Նրանց մոտ լուրջ կողմնակի ազդեցություններ չեն գրանցվել»:

  • Կիսվել: