կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդունել է Սիրիայի նախագահին. մանրամասներ

Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդունել է Սիրիայի նախագահին. մանրամասներ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ընդունել է Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարաային, որը Լոնդոն է ժամանել եվրոպական շրջագայության շրջանակում, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Աշ-Շարաան հանդիպումներ կունենա նաև Մեծ Բրիտանիայի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրի միջև համագործակցության ամրապնդման ուղիները:

Ինչպես հայտնի է՝ Սիրիայի նախագահը Մեծ Բրիտանիա այցից առաջ այցելել է Գերմանիա, որտեղ բանակցություններ է վարել նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Բանակցությունները կենտրոնացած են եղել տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման վրա:

  • Կիսվել: