հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեծ Բրիտանիան նախազգուշացրել է Լեհաստանին ռուսական «վրեժխնդրության» մասին

Մեծ Բրիտանիան նախազգուշացրել է Լեհաստանին ռուսական «վրեժխնդրության» մասին

Ուկրաինա կործանիչներ ուղարկելով՝ Լեհաստանը կարող է հայտնվել ՛՛ուղիղ կրակագծում՛՛։ Այս մասին Լեհաստանին նախազգուշացրել է Մեծ Բրիտանիան:

Երկրի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը Sky News-ին տված հարցազրույցում ասել է, որ թեեւ Բրիտանիան ՛՛կաջակցի՛՛ Ուկրաինային կործանիչներ մատակարարելու՝ Լեհաստանի որոշմանը, սակայն Լեհաստանը պետք է իմանա Ռուսաստանի ՛՛վրեժխնդրության՛՛ վերաբերյալ նախազգուշացման մասին։

Նա նաեւ ասել է, որ չգտի, թե ինչ ընտրություն կանի Լեհաստանը, այդ երկրի ուսերին մեծ պատասխանատվություն է դրված: Ուոլեսն ասել է, որ ամեն դեպքում իրենք կաջակցեն Լեհաստանին ցանկացած ընտրության պարագայում:

 

  • Կիսվել: