շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Աշխարհը մտահոգված է Ուկրաինայում տիրող իրավիճակով. ՌԴ-ին կոչ են անում դադարեցնել կրակը

Աշխարհը մտահոգված է Ուկրաինայում տիրող իրավիճակով. ՌԴ-ին կոչ են անում դադարեցնել կրակը

Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Նիդերլանդների վարչապետները՝ Բորիս Ջոնսոնը, Ջասթին Թրյուդոն և Մարկ Ռյուտտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ՌԴ-ին կոչ անելով դադարեցնել կրակը Ուկրաինայում, որպեսզի ապահովեն քաղաքացիական բնակչության անվտանգ դուրսբերումը, նաև սննդամթերքի ու դեղորայքի մատակարարումը:

՛՛Ցանկանում ենք հատկապես ուշադրություն հրավիրել կանանց, երեխաների, ծեր մարդկանց և այլ խոցելի հատվածի ծանր վիճակին՛՛,- ասված է փաստաթղթում:

Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Հայտնի է, որ համաշխարհային առաջնորդները քննարկել են իրավիճակի հետագա սրման վտանգները, նաև ռազմական գործողությունների գոտիներում մարդասիրական ապահովման հարցեր: Կողմերը նշել են, որ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը պետք է առաջնահերթություն լինի, և ՌԴ-ն պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունն ու զորքը դուրս բերի Ուկրաինայից:

 

 

  • Կիսվել: