շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Մեծ Բրիտանիան հայտնել է, որ կկալանավորի Ռուսաստանի «ստվերային նավատորմի» նավերը

Մեծ Բրիտանիան հայտնել է, որ կկալանավորի Ռուսաստանի «ստվերային նավատորմի» նավերը

Բրիտանական ռազմական ուժերն այժմ իրավունք կունենան երկրի տարածքային ջրերում կալանավորել այն նավերը, որոնք ենթարկվում են պատժամիջոցների և Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս են կազմում: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Բրիտանական ռազմական ուժերը կկարողանան բարձրանալ Մեծ Բրիտանիայի տարածքային ջրերով անցնող «ստվերային նավատորմի» նավերի վրա, քանի որ Մեծ Բրիտանիան մեծացնում է ճնշումը [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի նկատմամբ»,- նշված է կառավարության կայքում։

Հաղորդվում է նաև, որ այս քայլը ևս մեկ հարված է Ռուսաստանի «ստվերային նավատորմին», որն օգնում է ֆինանսավորել նրա պատերազմն Ուկրաինայի դեմ, և տեղի է ունենում Հելսինկիում կայանալիք Համատեղ արշավախմբային ուժերի (JEF) գագաթնաժողովից առաջ, որը կբացվի հինգշաբթի օրը և կքննարկի տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Ուկրաինային աջակցությունը։

Դաունինգ սթրիթը նշել է, որ նոր միջոցառումները փաստացի կփակեն բրիտանական տարածքային ջրերը, այդ թվում՝ Լա Մանշը, պատժամիջոցների տակ գտնվող նավերի համար՝ ստիպելով նրանց օգտագործել ավելի երկար և ավելի ծախսարդյունավետ երթուղիներ կամ վտանգում են լինել Մեծ Բրիտանիայի կողմից կալանված։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն էլ նշել է. «Մենք ապրում ենք ավելի ու ավելի անկայուն և վտանգավոր աշխարհում, որտեղ ամեն օր սպառնալիքներ են հնչում աշխարհի տարբեր կողմերից։ Պուտինը ձեռքերը շփում է Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով, քանի որ կարծում է, որ նավթի բարձր գները կլցնեն իր գրպանները։

Ահա թե ինչու մենք ավելի եռանդուն ենք աշխատում նրա «ստվերային նավատորմի» դեմ պայքարելու համար՝ ոչ միայն Մեծ Բրիտանիայի անվտանգությունն ապահովելու, այլև Պուտինի ռազմական մեքենան Ուկրաինայում նրա բարբարոսական արշավը ֆինանսավորող կեղտոտ փողերից զրկելու համար։ Մենք միշտ կպաշտպանենք մեր ինքնիշխանությունը և կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»:

  • Կիսվել: