չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մերկելը կողմ չէ ՌԴ-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին

Մերկելը կողմ չէ ՌԴ-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է արտահայտվել այն պատժամիջոցներին, որոնք ԱՄՆ-ն մտադիր է կիրառել ռուսական «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի պատճառով, տեղեկացնում է Reuters-ը:

Ըստ նրա՝ դրա շինարարության հետ կապված ընկերությունների հանդեպ նման սահմանափակումները կունենան հավելյալ տարածքային ազդեցություն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Գերմանիայի արտգործնախարարությունը Վաշինգտոնին խնդրել էր պատժամիջոցներ չիրականացնել: Բեռլինը նշել էր, որ նրանք «սկզբունքորեն մերժում են» միջամտությունը, որը կարող է ազդել ամբողջ Եվրոպայի վրա:

  • Կիսվել: