ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մերկելը ԵԽԽՎ նիստում «առավել քան տագնապալի» է անվանել իրավիճակը Բելառուսում, Ուկրաինայի արևելքում, Ղրիմում և Լեռնային Ղարաբաղում

Մերկելը ԵԽԽՎ նիստում «առավել քան տագնապալի» է անվանել իրավիճակը Բելառուսում, Ուկրաինայի արևելքում, Ղրիմում և Լեռնային Ղարաբաղում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեքշաբթի հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է Բելառուսում, Ուկրաինայի արևելքում, Ղրիմում և այլ շրջաններում առկա իրավիճակը:

«Եթե նայենք Եվրոպայի արտաքին սահմաններին, մեզ համար ակնհայտ է դառնում, որ այսօր խաղաղությունն ու անվտանգությունը, կայունությունն ու բարեկեցությունը միանշանակ չեն: Իրավիճակը Բելառուսում, Ուկրաինայի արևելքում և Ղրիմում, Մերձդնեստրում, Հարավային Օսիայում, Աբխազիայում, Լեռնային Ղարաբաղում և, իհարկե, Սիրիայում և Լիբիայում ավելի քան տագնապալի է»,-ասել է կանցլերը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում:

«Այնտեղ, ամենուր, մենք տեսնում ենք, թե ինչպես են ճնշվում հիմնարար իրավունքները»,-ասել է Մերկելը:

«Եթե մենք թույլ տանք, որ դա արվի և նայենք կողքից, մենք կհաշտվենք, որ եվրոպական նախագիծը կասկածի տակ կդրվի»,-ասել է նա: Կանցլերը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի դրույթներն իրականացվում են «երբեմն դանդաղ», երբեմն էլ ընդհանրապես չեն իրականացվում:

  • Կիսվել: