շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ համաձայնագրերը ԼՂ-ի վերաբերյալ միակ իրական հիմքն են իրավիճակի կարգավորման համար. Պեսկով

ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ համաձայնագրերը ԼՂ-ի վերաբերյալ միակ իրական հիմքն են իրավիճակի կարգավորման համար. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ համաձայնագրերը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միակ իրական հիմքն են իրավիճակի կարգավորման համար, դրանց իրականացումն անհրաժեշտ է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացմանը և կնպաստի հետագա առաջընթացին եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ադրբեջանական և հայկական կողմերի վերջին հայտարարությունները։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ եռակողմ համաձայնագրերը այժմ կարգավորման միակ իրական, իրատեսական հիմքն են։

«Ուստի բոլոր դրույթների իրականացման ճանապարհին առաջընթացը մենք համարում ենք անվիճելի և անհրաժեշտ բոլորի համար»,- եզրափակել է նա։

  • Կիսվել: