շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեր ղազախ ընկերները կարող են ինքնուրույն լուծել իրենց ներքին խնդիրները. Կրեմլ

Մեր ղազախ ընկերները կարող են ինքնուրույն լուծել իրենց ներքին խնդիրները. Կրեմլ

Մենք համոզված ենք, որ մեր ղազախ ընկերները կարող են ինքնուրույն լուծել իրենց ներքին խնդիրները։ Կարևոր է, որ դրսից ոչ ոք չմիջամտի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Պեսկովի խոսքով՝ Ղազախստանն օգնություն չի խնդրել Ռուսաստանից՝ կապված երկրում ստեղծված իրավիճակի հետ։

Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի՝ Ալմաթիում գտնվող նստավայրը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է zakon.kz լրատվական պորտալը՝ ականատեսներին հղումով։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ մի քանի հազար ցուցարարներ փորձում են ներխուժել նստավայրի տարածք։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների հետ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։

Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։

  • Կիսվել: