ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մենք շարունակում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ օգնել կողմերին․ Լավրովը՝ ԼՂ խնդրի մասին

Մենք շարունակում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ օգնել կողմերին․ Լավրովը՝ ԼՂ խնդրի մասին

Ռուսաստանն առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու գործում: Այս մասին Միջազգային անվտանգության մոսկովյան IX-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նախարարը նշել է, որ Մոսկվան շատ բան է արել նաև Հարավային Կովկասում խաղաղ կյանքի վերականգնման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ: 

«Մենք շարունակում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ օգնել կողմերին իրար միջև վստահություն հաստատել, իրականացնել մարդասիրական նախագծեր», - հավելեց Լավրովը: 

  • Կիսվել: